Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Նիկոլը հիմա կլինիկական մահվան մեջ է, դա կտևի 3, թե 6 ամիս, էական չէ. Վահե Հակոբյանի ծավալուն հարցազրույցը

Parliamentmonitoring-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Իշխան Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի, Ձեզ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ պարտականությունները չկատարելու պատճառաբանությամբ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ որոշումը։

- Նրանց քայլերն ինձ համար ոչինչ են։ Նրանք հիմա նույն հաջողությամբ հանձնում են Արցախը, քանդուքարափ են անում մեր երկիրը, պետականությունից են ուզում մեզ զրկել, թուրքական օրակարգն են սպասարկում։ Իսկ այդ որոշման մեջ վենդետայի տարրեր կան, իրենց պատկերացմամբ՝ ցավացնելու են։

-Բայց չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, Ձեր տևական բացակայությունները պետք է դրան հանգեցնեին։

-Ճիշտն ասած՝ ինձ համար միևնույն է։ Ո՛չ մանդատը, ո՛չ մշտական հանձնաժովի նախագահի պաշտոնը իմ երազանքների գագաթնակետը չեն։ Մենք հիմա այլ խնդրի առաջ ենք կանգնած, պետք է այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով լքի մեր քաղաքական դաշտն ու առհասարակ մեր կյանքը։

-ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել է, թե «կան հիմնավորումներ, որ պարոն Հակոբյանը չի էլ տիրապետում այն գիտելիքին, որով պետք է համակարգի տնտեսական հարցերի հանձնաժողովը»:

-Արթուր Հովհաննիսյանն ո՞վ է, իմ նախկին աշխատո՞ղը։ Նա այնքան ռիսկ ունի, այնքան դուխ է հավաքել, որ իմ մասին ինչ-որ մեկնաբանությո՞ւն է անում։ Ես առհասարակ չեմ ուզում նրա մասին խոսել։

-ՔՊ-ն նաև չի բացառում, որ ձեր խմբակցության 10 պատգամավորների կարող են զրկվել մանդատից։

-Նորից եմ ասում, նրանց ցանկացած քայլ ինձ համար ոչինչ է։ Թող զրկեն, թող դրա համար դիմեն Սահմանադրական դատարան։ Դա իրենց կամ իմ կյանքում ինչ է փոխելու։ Ոչինչ։

-Դուք հայտարարել եք, թե օգոստոսի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց եք սկսելու։ Ինչո՞ւ եք նման քայլի գնում․ ԱԺ-ում նրանք մեծամասնություն են և կտապալեն ձեր այդ նախաձեռնությունը։

-Մենք օգտագործելու ենք ցանկացած գործիքակազմ, այդ քայլին էլ կգնանք, անկախ հանգամանքից՝ փոքրամասնություն ենք, թե մեծամասնություն։ Կփորձենք զարգացնել փողոցային պայքարը։ Ամեն ինչ զուգահեռ ենք անելու։

-Դուք շուրջ 2 ամիս փողոցային պայքար էիք ծավալել, բայց այն հանրային մեծ աջակցություն չստացավ։ Դիմադրության շարժումը չկարողացավ մեծ հրապարակներ լցնել։ Ինչպե՞ս պետք է հասնեք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

-Պարտադիր չէ մեծ հրապարակներ լցնել։ 2018թ․Փաշինյանը ԱԺ-ն ընդամենը 5000 հոգով շրջափակեց ու մեզ բերեց թուրքամետ քաղաքականությունը։ Մենք քանակի հետևից չենք ընկնում, միևնույն է, թե որքան մարդ կգա՝ 50 հազար, թե 10 հազար։ Կարևոր է, որ մեր երկրում դեռ կա այն գիտակից ժողովուրդը, որը շատ հստակ հասկանում է, թե մենք ուր ենք գնում։

-Իսկ նրանց ո՞ր քայլն է թուրքամետ։

-Հրահրած պատերազմը, այդ ժամանակ վարած դավաճանական ուղին։ Նա ժողովրդին շանտաժ է անում, թե՝ եթե մենք զիջումների չգնանք, նոր պատերազմի առջև կկանգնենք՝ չուզենալով հիշել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին մեր համաձայնագիրը։ Դեռ ՀԱՊԿ-ը մի կողմ դնենք։

-Բայց ՌԴ-ն մեզ չօգնեց, երբ Ադրբեջանի զինուժը մտավ Սև լճի տարածքը և Վարդենիս։

-Բա պատերազմի ժամանակ այդ զենքը որ անդադար գալիս էր, ո՞վ էր ուղարկում։ Իսկ երբ մտան Սյունիք, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է ՀԱՊԿ դիմեր՝ օգնություն խնդրելու։ Դա չարվեց։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը չընդունեց։ Այն ժամանակ ադրբեջանցիները հեռու էին, ի՞նչ Հադրութ, ի՞նչ Շուշի։ Ինչո՞ւ չկանգնեցրեց․որովհետև մտածում էին ադրբեջանցիները քի՞չ հող էին վերցրել։ Էլ ի՞նչ ասեմ, որ պարզ դառնա։ Թուրքերի առաջ դողացող, վախկոտ անձնավորություն է։ Իսկ ինչո՞ւ մինչև 2018թ․ ՌԴ-ն մեր բարեկամն էր, Արցախը բարգավաճում էր։

-2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը չունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար։ Այսինքն, Սերժ Սարգսյանն էլ էր հասկացնում, որ ՌԴ-ն իրականում ՀՀ-ի դաշնակից չէ և այնպես չի աջակցի մեր երկրին, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանին։

- Դրանք աշխարհաքաղաքական բաներ են, որոնք ամեն վայրկյան փոխվում են։ Այդ օրը միգուցե մենք նման աջակցություն չունեինք, բայց վաղը, կարող է, ունենայինք։ Այս տարածաշրջանի «տիրություն» անողը կամ թուրքերն են, կամ ռուսները։ Մենք պիտի ընտրենք։ Նիկոլն ընտրել է թուրքերին։

-44–օրյա պատերազմից հետո Թուրքիան մտավ մեր տարածաշրջան՝ ոչ միայն Ադրբեջանին աջակցելով, այլ նաև ՌԴ-ի հետ մոնիթորինգի կենտրոն հիմնեց Արցախիգրաված տարածքում։ Դա ՌԴ-ի համաձայնությամբ եղավ։

-Ինչպես տեսնում եք, ռուսները հիմա կռվում են ողջ աշխարհի դեմ։ Պատճառները, թե ինչու նրանք մտան, ով է ճիշտը կամ սխալը, դնենք մի կողմ։ Պետք է հիմա հասկանանք, որ ՌԴ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց մենք դրանց շարքում ինչ-որ 12-րդ տեղում ենք։ Մեր խնդիրն է ՌԴ-ին ուշքի բերելը, թե՝ եղբա՛յր, որքան էլ այդտեղ զբաղված ես, մի՛ մոռացիր քո հարավային սահմանների մասին։ Պարզ է, չէ՞, որ հենց Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում, ՌԴ-ն այստեղ անելիք չի ունենա, ՌԴ-ին այստեղից վտարելու լոբինգը անգամներով է ավելանալու, 102-րդ ռազմաբազայի ներկայությունն է այստեղ անիմաստ դառնալու, էլ չասած՝ խաղաղապահ զորքերի մասին։ Մեր ու ՌԴ-ի այսօրվա տրամադրվածությունը նույնն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՌԴ-ին էլ պետք է, որ խնդիրը ձգվի, որպեսզի իրենք այստեղ ներկայացված լինեն։

-Բայց չէ որ ՌԴ նախագահ Վ․Պուտինն է պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին հայտարարել, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։

-Կա դիվանագիտություն հեռուստացույցի մեջ, և կա դիվանագիտություն հեռուստացույցից դուրս։ Ռեալը դրսինն է։

-Այդ դեպքում, ինչո՞ւ ՌԴ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման ու այլ իրավունքների մասին չի խոսում։

-Միգուցե ժամանակը կգա, կամ իրադարձություններն այնպես կփոխվեն, որ կխոսեն։

-Ասում եք՝ կզարգացնեք փողոցային պայքարը։ Ի՞նչ ծրագրեր ունեք։

-Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, վաղը, կարող է, մենք ինչ-որ շտկումներ մտցնենք կամ ծրագրեր փոխենք։ Բայց այս աշունը 100 տոկոս շատ ավելի թեժ է լինելու, քան գարունն էր կամ անցած ամիսը։ Նիկոլը հիմա կլինիկական մահվան մեջ է, դա կտևի 3, թե 6 ամիս, էական չէ։ Ես չեմ հասկանում այդ մարդու տրամաբանությունը։ Վերջին ասուլիսին էլ հստակ մեսիջներ ուղարկեց, թե՝ ժողովուրդ ջան, մենք Բերձորն ու Լաչինի միջանցքը պետք է հանձնենք։ Որտե՞ղ է գրված, որ այդ բնակավայրերը պետք է հանձնվեն։ Նաև նախապատրաստեց, որ «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզին։

-Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է նախատեսված, որ պետք է հանձնվեն։

-Բնակավայրերի մասին խոսք չկա, ճանապարհների ու ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Իսկ Ադրբեջանն իր պարտավորությունները կատարե՞լ է։ Երբ որ միակողմանի զիջումների է գնում, ինչո՞ւ չի պնդում գերիներին վերադարձնելու հարցը։ Իրենք ոչինչ չեն անում, որ վերադարձնեն։ Ադրբեջանի զինված ուժերը երբ տասնյակ կիլոմետրերով առաջ եկան ու Կապան մտան, 2 ճանապարհը վերցրեցին, դա որտե՞ղ էր գրված։

-Իսկ սեպտեմբերին կվերադառնա՞ք ԱԺ։

-Միայն մեր օրակարգով։ Ինչ-որ իրենք են բերելու, իհարկե, ոչ։