Զաքիր Հասանովը գեներալներին հրամայել է ցանկացած պահի պատրաստ լինել «ռևանշիստական ուժերին» կանխելու
Կենտրոնական հրամանատարական կետում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ՊՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորքերի հրամանատարներ, գերատեսչությունների գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ցանկացած պահի պատրաստ լինել «ռևանշիստական ուժերի» հնարավոր սադրանքները կանխելու համար։