Նիկոլի թովմասյանական բզիկները` ճղճիմ քայլ. Անդրանիկ Թևանյան
Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չզարմացա, երբ տեղեկացա, որ «Հայելի» ակումբի ղեկավար ու համանուն լրատվավերլուծական կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է պատվիրել:
Չզարմացա, քանզի նրա եղբոր՝ դատավոր Հրայր Թովմասյանի դեմ արշավի շրջանակներում (Սահմանադրական դատարանը գրավելու նպատակով) Նիկոլը դիմել էր ճղճիմ քայլի: «Իրավապահներին» ուղարկել էր Թովմասյանի հոր տուն («կեղտ» գտնելու և հոգեբանական ճնշում կիրառելու համար) և հարցաքննության էր կանչել նրա աղջիկներին:
Հիմա այդ ճղճիմ քայլերը շարունակվում են, ու թիրախում հայտնվել է Անժելա Թովմասյանը:
Փոքր, կոմպլեքսավորված ու մանր մարդը չպետք է մեծ պաշտոն զբաղեցնի: Ընդհանրապես ոչ մի պաշտոն չպետք է զբաղեցնի»։