Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը կժամանի Հայաստան
Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման: Այս մասին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: