2,5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել Էշով տղան
Էշով Նիկոլ Փաշինյանի ետևից Իջևանից Երևան ժամանած Սևադա Ղուկասյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնության համար, մասնավորապես, որ իբրեւ թե ոստիկանն էր կոտրել իր ատամը, բռնության ենթարկել իրեն։
Գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակ»- ի հետ զրույցում նշել է՝ Սևադա Ղուկասյանն այսօր 2,5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: