Ռուսաստանում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծ է. ԱՀԿ
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչն ասել է, որ Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով:
«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում (որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը)՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա՝ նշելով, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու համար:
Ըստ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայանի՝ Ռուսաստանում Կապիկի ծաղիկի պատճառով անցում դեպի հեռահար աշխատանքի չի լինի, քանի որ վարակն ավելի դանդաղ է տարածվում, քան COVID-19-ը։