Եվրոպական երկրները կօգնեն Հունաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում
AP-ը գրում է՝ եվրոպական վեց երկրներից ավելի քան 200 հրշեջներից բաղկացած առաջին խումբն է ժամանել Աթենք՝ օգնելու իրենց հույն գործընկերներին անտառային հրդեհների դեմ պայքարում:
Շաբաթ օրը ռումինացի 28 հրշեջներին դիմավորել են կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը եւ Հունաստանի հրշեջ ծառայության ղեկավարությունը։
Այս տարի ԵՄ-ն հիմնել է «պիլոտային նախնական դիրքավորման նախագիծ»: Այն պետք է հանգեցնի մշտական համաեվրոպական համագործակցության ծրագրի: