Կրակոցներ՝ Մեքսիկայում. կա 5 զոհ
Կիրակի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայի կենտրոնական Սակատեկաս նահանգի Ֆրեսնիլյո քաղաքի բարերից մեկի վրա, հանցագործները սպանել են հինգ մարդու։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից:
«Նախնական տվյալներով՝ հինգ մարդու դի է հայտնաբերվել հանցագործության վայրում, եւս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարձակման մասնակիցներին չի հաջողվել բերման ենթարկել։ Մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել սպանդի փաստով։ Հանցագործության հնարավոր դրդապատճառների մասին տեղեկությունը չի հրապարակվել։