Իսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ
Հասարակություն

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում օտարերկրացի կալանավորը ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ, նրա համար չի ապահվվել մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ իրականացրած արագ արձագանքման այցի ընթացքում արձանագրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձը փակ ռեժիմային գոտում պահվել է մեկուսի, որտեղ ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ:

Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Քրեակատարողական հիմնարկներում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, ոչ հոժարակամ հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ տրամադրում, անձի համար մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում, ինչի արդյունքում խախտվել են անձի առողջության պահպանման, անձնական անձեռնմխելիության, արտաքին աշխարհի հետ կապի պահպանման, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքները:

Մարդու իրավունքների պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է, որ կալանավորված անձի նկատմամբ առանց իր համաձայնության և այլ անհրաժեշտ իրավական հիմքերի, հարկադրաբար իրականացվել է հոսպիտալացում, իր կամքին հակառակ, առանց պատշաճ հիմնավորման, կիրառվել են բժշկական միջամտություններ՝ մեկուսացման և հանդարտեցման դեղորայքային միջոցներ: Արդյունքում, կալանավորված անձը զրկված է եղել սեփական մարմնի նկատմամբ իրականացվող բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել են վերջինիս ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և առողջության պահպանման իրավունքները:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի նկատմամբ հոգեբուժական բաժանմունքում ինչպես հոսպիտալացումը, այնպես էլ փաստացի ոչ հոժարակամ բուժումն իրականացվել են օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, ինչն էլ հանգեցրել է նաև անձի՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման:

Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։ Բժշկական անձնակազմի կողմից չի գնահատվել անձի ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը:

Ավելին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հոսպիտալացվելու կապակցությամբ՝ չի գնահատվել կալանավորված անձից բխող ենթադրյալ վտանգը (ներառյալ՝ իր կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար), ինչպես նաև առանց հոսպիտալացման անձի բուժումն արդյունավետ չկազմակերպելու հետևանքները, հոգեբուժական օգնությունն ուշացնելու և անձի կյանքին, առողջությանը կամ շրջապատին վտանգ ներկայացնելու հանգամանքները:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ստացիոնար ընդունվելիս կալանավորված անձի համաձայնության բացակայության պարագայում վերջինս 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողովային զննության չի ենթարկվել և ոչ հոժարակամ բուժում սկսելու գործընթաց նախաձեռնված չի եղել:

Հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, առկա չի եղել հոգեբուժական հանձնաժողովի կամ բժիշկ-հոգեբույժի կողմից համապատասխան և պատճառաբանված որոշումը:

Խախտման որոշմամբ արձանագրվել է, որ Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ կալանավորված անձին՝ փակ ռեժիմային գոտու հիվանդախցում միայնակ պահելու մասին, որը եղել է առանց բավարար հիմքերի:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ օտարերկրացի կալանավորված անձին հասկանալի լեզվով, համապատասխան թարգմանչի միջոցով չեն իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում չի ապահովվել օտարերկրացի կալանավորված անձի հաղորդակցությունը հարազատների հետ, ինչի արդյունքում խախտվել է նաև վերջինիս արտաքին աշխարհի հետ կապի պահպանման իրավունքը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չի ապահովվել պահման պատշաճ պայմաններ՝ չի տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք: Միայն Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ է կալանավորված անձին տրամադրվել անկողնային պարագաներ և սպասք:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ նմանատիպ դեպքերը գործնականում ունեն տարածում:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք անձանց հոսպիտալացնելու, ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, զսպման միջոցներ կիրառելու ընթացակարգերը չպահպանելու, անձի մոտ առկա վնասվածքները չարձանագրելու, անձին մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, արտաքին աշխարհի հետ կապ և պահման պատշաճ պայմաններ չապահովելու, դրանց վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակի, ինչպես նաև նշվածի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք են:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ խախտում է արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց գործողություններում միաժամանակ: Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել է.

1)կալանավորված անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով,

2)բացառել ազատությունից զրկված անձին առանց գրավոր համաձայնության, ինչպես նաև համապատասխան հիմքերի բացակայության դեպքում ոչ հոժարակամ հոսպիտալացման պրակտիկան,

3)բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ համապատասխան հիմքերի առկայության պարագայում օրենքով նախատեսված ոչ հոժարակամ բուժմանն առնչվող ընթացակարգերի խախտումները,

4)«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու բժշկական անձնակազմերին իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերի, ընթացակարգերի, տևողության, հիմնավորման կարևորության մասին,

5)պարբերաբար իրականացնել քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների իրավասու անձանց համար հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրականացման իրավական հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ և պարբերաբար վերապատրաստման դասընթացներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերոշարադրյալ խախտումների դեպքերը բացառելու նպատակով,

6)քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելու վերաբերյալ որոշումներ կայացնել բացառապես դրանց բավարար և անհրաժեշտ հիմքերի առկայության պարագայում,

7)քրեակատարողական հիմնարկներում միջադեպերից և ինքնասպանության փորձերից հետո ազատությունից զրկված անձանց նկատմամբ իրականացնել պատշաճ բժշկական հսկողություն, այդ թվում՝ բժշկական զննություն, պատշաճ արձանագրել ազատությունից զրկված անձանց ստացած վնասվածքները, ցուցաբերել անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն,

8)քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացումը, հատկապես՝ բժշկական օգնությունն ու սպասարկումը, իրենց հասկանալի լեզվով համապատասխան թարգմանչի ներգրավվածությամբ կազմակերպելու ուղղությամբ,

9)խիստ հսկողություն սահմանել ազատությունից զրկված անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անկողնային պարագաներով և սպասքով ապահովելու նկատմամբ: Որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն՝ ի գիտություն: