Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ից կգնեն F-16 կործանիչներ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավշուօղլուն ԱՄՆ-ի կողմից Անկարային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ դրական որոշման հույս է հայտնել։
«Թուրքիան ներկայումս բացասական պատկեր չի տեսնում F-16-ի հարցում»,- ասել է նա NTV-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը պետք է Թուրքիային վաճառի F-16 կործանիչներ և արդիականացնի դրանք։