Հռոմի պապը կայցելի Մոսկվա և Կիև
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ հույս ունի այս ամիս Կանադա այցելելուց հետո, այցելել Մոսկվա և Կիև: Այդ մասին նա հայտնել է Reuters-ին։
«Միգուցե Կանադայից վերադառնալուց հետո, գնամ Ուկրաինա: Առաջին բանը, որ պետք է անեմ, Ռուսաստան մեկնելն է, որպեսզի փորձեմ օգնել, բայց ես կցանկանայի այցելել երկու մայրաքաղաքները»,- նշել է նա։