Դատական համակարգի թիվ 1 բռնաբարողի կողքին հանգիստ նստած է ԵՄ պատվիրակության ղեկավարը․ Գեղամ Մանուկյան
ԵՄ-ի շենքից որևէ մեկը դուրս չի եկել, բայց վստահորեն նրանք պատուհաններից լսում են։ ԵՄ-ն խոսում է ժողովրդավարության, առաջադիմության մասին, սակայն մի ամբողջ դեսպանատուն այս ամիսների ընթացքում վերածվել է ամոթի շենքի։ Իրականում այն գաղափարները, որոնք ունի Եվրոպական միությունը, այս դեսպանատան միջոցով բոլոր գաղափարները Հայաստանում բռնաբարվել են։ Այս մասին ԵՄ-ի դեսպանատան մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով՝ նրանք աչք են փակում բոլոր անօրինականությունների, դատարանների դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումների վրա։ Ամեն րոպե մեկ մարդու կամքով օրենքների փոխելու խայտառակ պրակտիկայի վրա, որ հանդիպում ենք այս 4 տարիներին։
«Վստահաբար, այս դեպանատան շենքից Բրյուսել են ուղարկելու հաղորդագրություն, որ Հայաստանի քաղաքացիները բողոքի ցույց են անում դեսպանատան դիմաց, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է գրեն, ի՞նչ պատճառով էին Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներն ամոթ ասում ԵՄ դեսպանին, ԵՄ-ին։ Դատական համակարգի թիվ 1 բռնաբարողի կողքին հանգիստ նստած է ԵՄ պատվիրակության ղեկավարը»,- նշեց Մանուկյանը։