ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը․ Արմեն Աշոտյան
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի և ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։
Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին և ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին։
