«Կարևոր ասելիք կա»․ «Ի պաշտպանություն Սահմանադրության» երթ՝ հուլիսի 5-ին ժամը 11-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Վաղը 11:00-ին ո՞վ է գալիս «Ի պաշտպանություն Սահմանադրության» երթին:
Մի քանի խորհրդանշական կանգառ կունենանք` բոլոր վայրերում էլ կարևոր ասելիք կա:
Ես երթին մասնակցելու եմ քաղբանտարկյալ իմ ընկերներից մեկի նկարով, որովհետև Հայաստանում Սահմանադրության ոտնահարման ամենավառ օրինակները քաղբանտարկյալներն են»։