Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը
Թուրքական Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ տեքստիլագործական ընկերությունը Ստամբուլի դատարան Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ պարտքի պահանջ է ներկայացրել: Հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ընկերությունը պնդում է, որ կատարված գործվածքի դիմաց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից չի ստացել 157 հազար դոլար։
2015 թվականին կնքված պայմանագրով թուրքական ընկերությունը 2017 թվականից Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մատակարարում է զինվորական համազգեստի գործվածք, սակայն վաճառված ապրանքի համար գումար չի վճարվել։
Պարտքի մարման բանակցությունները ձախողվելուց հետո թուրքական ընկերությունը դիմել է դատարան։
Դատական նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերը, քանի որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ: