Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում․ Տիգրան Ավինյան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյից գրել.
«Երեկ մասնակցել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Առաջին անգամ իր պատմության ընթացքում ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով, և այս ավանդույթն անկասկած այսուհետ կպահպանվի։
Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում և մոտ ապագայում դեռ շատ անդրադարձներ կունենանք համալսարանին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մաղթելով շարունական զարգացում և հաջողություն բոլոր նախաձեռնություններում»,-լուսանկարներին կից գրել է Տիգրան Ավինյանը։