Իրանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին
Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության, հայտարարել Է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆայսալ Միքդատի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրել է ermenihaber.am-ը։
Ըստ իրանցի նախարարի՝ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում:
«Հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,-նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ պետք է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը:
«Ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի համար»,-ասել է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ մեղադրել էր Թուրքիային Սիրիա նոր ներխուժում ծրագրելու համար։