Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով
Հասարակություն

Գրանցվա՞ծ է ՔՊ-ական պատգամավորը հոգեբուժարանում. ԱՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է

Yerkir.am-ն օրեր առաջ անդրադարձել էր ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ելույթին, որում նա հայտնել էր թե, իբր, ինքը 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր թե խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Հրապարակման մեջ հայտնել էինք, որ, ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Գրիգորյանը գրանցված է եղել և մինչ 2018 թ. պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, և միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այլևս չի ներկայացել այնտեղ։ Ըստ տեղեկությունների՝ երբ հոգեբուժարանի աշխատակիցները վերստին ցանկացել են կանչել Նարեկին, աշխատակիցներին հուշել են, որ գործ չունեք, մի՛ կանչեք այլևս, ավելորդ գլխացավանքի մեջ կընկնեք։

2018-ից հետո Նարեկը նաև ցանկացել է դուրս գալ հաշվառումից, սակայն հոգեբուժարանի տնօրինությունը չի հանել՝ հիմքերի բացակայության բերմամբ, ինչի պատճառով էլ կոնֆլիկտ է եղել Նարեկ Գրիգորյանի ու հոգեբուժարանի տնօրինության միջև։

ՀՀ առողջապահության նախարարին հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչո՞ւ, 2018-ից սկսած, Նարեկ Գրիգորյանին այլևս չեն կանչել հոգեբուժարան, և ի՞նչ հիմքեր են ներկայացված այդ կապակցությամբ։ Հարցրել էինք՝ արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» տնօրինությունը՝ իր հաշվառման տակ գտնվող հիվանդին անտեսելու կամ կանխամտածված կերպով հաստատություն չկանչելու համար, ինչպիսի՞ն են եղել այդ պատժական կամ կարգապահական տնօրինումները, արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է Նարեկ Գրիգորյանը՝ իր հաշվառման վայր այցելելուց խուսափելու համար, ինչպիսի՞ պատժական կամ կարգապահական տնօրինումներ են կիրառվել Նարեկ Գրիգորյանի հանդեպ, արդյո՞ք նրա հոգեկան առողջությունը թույլ է տվել, որպեսզի նա 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմի ջոկատ, զինվի և մարդկանց ուղեկցի մարտական գործողությունների, ՀՀ առողջապահության նախարարությունն ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենը վերահսկելու համար:

Ինչպես և սպասելի էր՝ ոստիկանության առերևույթ հանցավոր գործողություններն արդարացնող և կարմիրբերետավորների վայրագություններին ծափահարող (որոնց հետևանքով «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդությունների հարյուրավոր մասնակիցներ ստացել են մարմնական ծանր վնասվածքներ) նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափել է կոնկրետ պատասխանից՝ փորձելով փրկել Նարեկ Գրիգորյանին: Հղում անելով օրենքներին և բժշկական գաղտնիք համարելով պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալները՝ առողջապահության նախարարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են, թե, ի վերջո, Նարեկ Գրիգորյանը գրանցվա՞ծ է Սևանի հոգեբուժարանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում