Անվանափոխվել է Երևանի փողոցներից մեկը
Հունիսի 21-ին Երևանի ավագանին որոշում է ընդունել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցը ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի անվամբ՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց» անվանափոխելու վերաբերյալ։
Այսօր՝ հուլիսի 5-ին, ավագանու որոշումը ուժի մեջ է մտել։ Փողոցն անվանափոխվել է։