Չինաստանը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ
Չինաստանը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ բազմաթիվ ոլորտներում, հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, փոխանցում է Reuters-ը։
Չինացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն արվել է Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովի հետ հանդիպմանը։
Պեկինը պատրաստ է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական համակարգումը և ընդլայնել գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ G20 ակումբի շրջանակներում, ասել է Մա Չժաոսուն ՌԴ դեսպանին։