Պայթյունը տեղի է ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում. բանկը մանրամասներ է հայտնում
«Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: Այս մասին հայտարարություն է տարծել «Յունիբանկ»-ը:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:
Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:
Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 6-ին, առավոտյան ժամը 09:07-ին Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Նշենք նաև, որ Newspress.am-ը փորձել էր Աշտարակի ԲԿ-ից տեղեկանալ տուժածների առողջական վիճակի մասին, սակայն Աշտարակի ԲԿ-ից հրաժարվեցին տեղեկացնել պայթյունի հետևանքով տուժածների վիճակի մասին նշելով, որ հետաքննություն է գնում: