Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է հստակ քայլեր. Ֆահրեթթին Ալթուն
Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագիրը, որը ստորագրվել է ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում, չի կարող դիտվել որպես փաստ, որ երկու սկանդինավյան երկրները միացել են դաշինքին, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նրա խոսքով, Անկարայի մոտեցումն այս հարցում մեծապես կապված է Ստոկհոլմի և Հելսինկիի կողմից Հուշագրի կետերի իրականացման հետ։ Հուշագրի պայմանները Թուրքիայի համար դիվանագիտական հաջողություն դարձան, քանի որ Անկարան սկանդինավյան երկու երկրի հետ բանակցային գործընթացի շրջանակներում հասավ իր ուզածին:
Միաժամանակ Ալթունն ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները Հելսինկիից և Ստոկհոլմից ակնկալում են հստակ քայլեր Քրդստանի աշխատավորական կուսակցության և կազմակերպության ճյուղերի դեմ պայքարում: