Ղազախստանի կողմից հակառուսական պատժամիջոցներին աջակցելու վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել. Պեսկով
Ղազախստանի կողմից հակառուսական պատժամիջոցներին աջակցելու վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել, հակառակը՝ երկրները մտադիր են ընդլայնել համագործակցությունը և համատեղ արձագանքել մարտահրավերներին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը հիշեցրել է, որ երկու պետությունների կառավարությունները մշտական կապի մեջ են, կանոնավոր շփումը պահպանվում է ամենաբարձր մակարդակով: «Միասնաբար արձագանքել մարտահրավերներին, որոնք գալիս են սահմանից և նվազագույնի հասցնել այդ թշնամական գործողությունների հետևանքները: Այսպիսով, առայժմ մենք սկսում ենք այստեղից»,- ասել է Պեսկովը:
Նա նաև ընդգծել է, որ Ղազախստանն, իհարկե, մնում է Ռուսաստանի բարեկամ երկիր։