Ամենամեծ միջուկային ներուժ ունեցող երկրին պատժելու գաղափարն ինքնին անհեթեթ է և պոտենցիալ վտանգ է ստեղծում մարդկության գոյության համար. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետապնդելու համար տրիբունալներ կամ դատարաններ ստեղծելու գաղափարն իրավականորեն անվավեր է: Նրա կարծիքով՝ ամենամեծ միջուկային ներուժ ունեցող երկրին պատժելու գաղափարը աբսուրդ է, քանի որ այն վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար։
«Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում՝ ես խելագարություն անվանեցի Ռուսաստանի գործողությունների այսպես կոչված հետաքննության համար տրիբունալներ կամ դատարաններ ստեղծելու ցանկացած փորձ: Այս առաջարկներն իրավաբանորեն անվավեր են։ Ամենամեծ միջուկային ներուժ ունեցող երկրին պատժելու գաղափարն ինքնին անհեթեթ է: Եվ դա պոտենցիալ վտանգ է ստեղծում մարդկության գոյության համար»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։