ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել«Եթե Նիկոլին լսենք, պիտի կшխվենք բոլորս, որ երկիրն ազատվի, տա թուրքերին». հարցում ԼոռիումՔվեարկության օրն արգելվում է ընտրատեղամասերի հարակից տարածքներում խմբերով հավաքվելը․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելԻսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան ԳեղամյանԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ումԹրամփը կողմ է Պուտին-Զելենսկի հանդիպմանըՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)ՌՈ-ն զինապարտին ծանուցագիր հանձնելու լիազորություն չունի, բանակն էլ փորձադաշտ չէ... բաց նամակ ՊապիկյանինՎարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում․ ՔԿ (տեսանյութ)Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունըՔաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի. ՆԳ նախարարԿոտայքում բախվել են «Opel»-ն ու «SHACMAN» բեռնատարը. կա վիրավորՄի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին (տեսանյութ)
Վազող տողեր

Սևանում նախօրեին հնչած կրակոցների մասնակիցներից մեկը ձերբակալվել է

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը:

ՔԿ-ից հայտնում են, որ Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի տեսուչի կողմից զեկուցագիրը ստացվել է 2022թ. հուլիսի 04-ին` ժամը 20:15-ի սահմաններում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Սևան քաղաքի 27 և 34-ամյա բնակիչներ են:

Նախնական տվյալներով՝ նշված օրը Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել վերջիններիս միջև, ինչը շարունակվել է նույն քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտ, որի ընթացքում նշված անձինք իրենց մոտ պահվող հրազեններից կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ Ոստիկանությունից ստացված զեկուցագիրը պարունակել է առերևույթ հանցաքների փաստական նկարագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից հիշյալ անձանիցից մեկը՝ 34-ամյա տղամարդը, հայտնաբերվել և ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով:

Հայտնաբերվել է նաև վերջինիս պատկանող «Range Rover» մակնիշի ավտոմեքենան՝ հրազենային վնասվածքներով, իսկ դեպքի վայրի զննությամբ՝ շուրջ երեք տասնյակ պարկուճ:

Նշանակվել են դատաքրեագիտական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: