Տեղի բնակիչներն ու Պաշտպանության նախարարությունը հակասական տվյալներ են տալիս․ Գեղամ Մանուկյանը Սեյրան Օհանյանի հետ Սյունիքի մարզում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Սյունիքի մարզի Շիկահող բնակավայրից ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ Շիկահող է այցելել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի հետ։ Վերջիններիս ուղեկցում է պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը։
Խոսելով այցի նպատակների մասին՝ Մանուկյանը նշեց․ «Առաջին նպատակը Հանդ գյուղ այցն էր, վիճակին ծանոթանալը։ Վերջին ամիսներին շատ է քննարկվել ադրբեջանական առաջխաղացումները, որովհետև տեղի բնակիչներն ու Պաշտպանության նախարարությունը հակասական տվյալներ են տալիս»,- նշեց Մանուկյանը։