Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավար է այցելել Միխայիլ Միշուստինը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Եկատերինբուրգում, INNOPROM XII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության տաղավարը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա պատմել է տնտեսության գերակա ոլորտների մասին, ներկայացրել հայկական ընկերությունների՝ «SmartTechnologies»-ի, «profAL»-ի, Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը, ինչպես նաև Գյումրիում «Չոր նավահանգիստ» նախագիծը։
Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը, նաև նշել խնդրահարույց հարցերը և կարճ ժամանակում դրանց լուծման ուղիները։