Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հանրային քննարկման է ներկայացվել ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը

  Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկացնում են՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի է ունեցել ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկումը:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։

Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, այլք։

Հանրային քննարկմանը մասնակցում էին նաև պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ, լրագրողներ, ովքեր իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացրեցին ռազմավարության նախագծի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկայացվել են ռազմավարության հիմնական նպատակն ու խնդիրները, ակնկալվող արդյունքները, ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև այլ հարցեր։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեր օրերում ապատեղեկատվությունը մեծագույն մարտահրավեր է, որին բախվում են աշխարհի շատ երկրներ, որովհետև այս կամ այն կերպ ապատեղեկատվությունը ազդում է բոլոր երկրների վրա։ Վերջինս նշել է, որ այս ուղղությամբ աշխարհի տարբեր երկրներում միջոցներ են ձեռնարկվում, ինչպես նաև հույս է հայտնել, որ արդեն իսկ մշակված լավագույն գործիքները կկիրառվեն նաև Հայաստանում, ինչպես նաև Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությամբ ի վերջո այս ռազմավարությունը համապատասխան շրջանառումից հետո, լայն քննարկումներից հետո կնդունվի։

«Մենք ամենևին պատրանք չունենք, որ ամբողջապես չեզոքացնելու ենք խնդիրը, սակայն հույս ունենք, որ զգալի կնվազեցնենք հասարակությանը իսկապես մեծ լարվածության մեջ պահող այս երևույթը։ Ողջունելի է այս միասնական հարթակի ստեղծումը, կարծում եմ, որ բոլոր ռեֆորմներում, բոլոր ռազմավարությունների մշակման փուլերում քաղաքացիական հասարակության մասնակցությունը միայն օգուտէ տալիս և ավելի լավարկում է ռազմավարությունը »,-ասել է Ա․ Հարութունյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հանգամանորեն ներկայացրել է հանդիպման մասնակիցներին ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն ստեղծելու գաղափարը, արձանագրված խնդիրներն ու ոլորտի բացթողումները, ռազմավարության հաջողության ընդհանուր ցուցիչները առաջիկա տարիների համար, ռազմավարության հիմնական ուղղությունները, ընդգծել հաղորդակցության, մեդիա գրագիտության, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը այս գործընթացներում ևս։

«Գաղափարը ներկայացրեցինք պարոն Հարությունյանին և մեծագույն ուրախությամբ պետք է նշեմ, որ միանգամից այն մեծ աջակցություն գտավ Վարչապետի աշխատակզմի կողմից և մենք ձեռնամուխ եղանք համատեղ այս փաստաթղթի մշակմանը։ Առանց այս համագործակցության, պայքարը դատապարտված է անհաջողության»,-ողջույնի խոսքում նշել է Շ․ Դոյդոյանը։

Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ միասին հնարավոր է մշակել և ունենալ պրակտիկ, արդյունավետ գործիքակազմ, ռազմավարոթյուն, որը կօգնի առաջիկա մեկ-երկու տարիներին դրական տեղաշարժ արձանագրել այս ոլորտում։ Գոռ Ծառուկյանը նաև անդրադարձել է ապատեղեկատվության պատճառներին, ինչպես նաև տեղեկացրել, որ հաղորդակցության խնդիրները ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից նկատվում են և առանձնացվում, դրանց շտկման ուղղությամբ համապատասխանաբար շտկումներ են կատարվում և քայլեր ձեռնարկվում։ Գ․ Ծառուկյանը ընդգծել է հասարակության շրջանում մեդիա գրագիտության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, քանի որ դա այն ճանապարհներից է, որի առկայության դեպքում հնարավոր է խուսափել ապատեղեկատվության տարածման հետևանքներից։

Նշենք նաև, որ Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն է, որ մշակել է ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն։