Բայդենը մտադիր է չեղարկել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Աֆղանստանի գլխավոր դաշնակցի կարգավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է Աֆղանստանին զրկել Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցներից մեկի կարգավիճակից։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին չորեքշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, տեղեկացրել է Կոնգրեսին։
«Ես ծանուցում եմ Աֆղանստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գլխավոր դաշնակցի կարգավիճակը չեղարկելու իմ մտադրության մասին»,- ասվում է ԱՄՆ ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
ԱՄՆ-ն Աֆղանստանը ներառել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող իր հիմնական դաշնակիցների մեջ 2012 թվականին: