Բլինքենն ու Կուլեբան քննարկել են զենքի մատակարարման ժամկետների ու ծավալի հարցը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան քննարկել է Գերմանիայից և ԱՄՆ-ից զենքի մատակարարման ժամկետներն ու ծավալը։
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կուլեբան քննարկել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու հարցը։ «Շնորհակալ ենք ԱՄՆ-ի ռազմական օգնության համար։ Մենք համակարգել ենք քայլեր՝ արագացնելու ծանր սպառազինության մատակարարումը ԱՄՆ-ից և այլ գործընկերներից»,- գրել է ուկրաինացի նախարարը Twitter-ում։
Բացի այդ, Կուլեբան զրույց է ունեցել իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ, որի ընթացքում նշել է գերմանական ինքնագնաց հաուբիցների և MLRS-ների մատակարարումների ավելացման հրատապ անհրաժեշտությունը։