Վրաստանը առաջարկել է Թբիլիսիում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի պատգամավորների հանդիպում
Վրաստանը կարող է Թբիլիսիում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի պատգամավորների հանդիպում՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։
Այս մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, հայտնում է Report-ը։
Սամխարաձեն հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը կայունացնող դեր խաղալ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ «Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար»,- ասել է նա։
Ն.Սամխարաձեն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է։