NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Թոշակառուները՝ ընտրության առջև. ինչպե՞ս ստանալ հասանելիք հետվճարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության որոշմամբ, ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 % հետվճար ստանալ: Այս մասին մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ, թեպետ այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե քանի բանկ է իրականում մասնակցելու ծրագրին: Այժմ ընդամենը 3 բանկ է ներգրավված ծրագրում: Որոշումն արդեն շուրջ 7 օր է՝ ուժի մեջ է ու արդեն քաղաքացիների մոտ անորոշություններ և մտահոգություններ կան: Վերջին մի քանի օրերին «Փաստ» օրաթերթը թոշակառուներից, նպաստառուներից զանգեր է ստանում: Նրանց հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ծրագրից օգտվելու ցանկություն կա, բայց ստիպված են այդ դեպքում այլ բանկի շահառու դառնալ, ինչը, որոշ մարդկանց համար, իրենց խոսքերով, ոչ այդքան ցանկալի, նաև հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է: Ի դեպ, մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ որևէ կառույցից հստակ պատասխան չեն ստանում ու չգիտեն՝ ի՞նչ անել այս դեպքում:

Հարցի առնչությամբ փորձեցինք հասկանալ, թե բանկերի՝ ծրագրին միանալու գործընթացը շարունակակա՞ն է, այլ բանկեր նախատեսո՞ւմ են արդյոք միանալ ծրագրին, և այս տեսանկյունից ի՞նչ սպասեն թոշակառուներն ու նպաստառուները: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին: ԿԲ-ից հայտնել են նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, թե այդ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։ Իսկ թե ի՞նչ անեն այս դեպքում թոշակառուներն ու նպաստառուները, նշեցին, որ հարցի հասցեատերը ՀՀ ԿԲ-ն չէ՝ առաջարկելով դիմել նախարարություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում ևս ընդգգծեց, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին. «Ինչպես նախապես ծանուցել ենք քաղաքացիներին, պետությունը՝ ի դեմս նախարարության, պատրաստակամ է համագործակցել մյուս բոլոր բանկերի հետ ևս, եթե իրենց կողմից ևս լինի պատրաստակամություն: Այն, որ հուլիսի 1-ից մեկնարկել է ծրագիրը ու այս պահին համագործակցող բանկերը 3-ն են, դա դեռ չի նշանակում, որ այդ ցանկը համալրման շարունակականություն չի ենթադրում: Ցանկացած պահի, եթե այլ բանկ հետաքրքրություն կունենա մասնակցել պետություն- մասնավոր հատված համագործակցության, նախարարությունը պատրաստակամ է իրենց ևս ընդգրկել այս համագործակցության շրջանակում: Ինչ վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ բանկի քարտապան են, նախապես ծանուցել ենք և հիմա էլ շարունակում ենք ծանուցել, որ յուրաքանչյուր պահի, եթե ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակները կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու մի քանի օրվա ընթացքում դառնալ այլ բանկի քարտապան»:

Դիտարկմանը՝ իսկ եթե ցանկություն չկա բանկը փոխելու, մնում է սպասե՞լ մինչև մյուս բանկերը կա՛մ կմիանան, կա՛մ չեն միանա ծրագրին, Զ. Մանուչարյանն արձագանքեց. «Այդպես է ստացվում, որովհետև այլընտրանքային տարբերակը դա է: Ամեն դեպքում, քաղաքացիներն իրենք են որոշում. եթե ուզում են օգտվել ծրագրից, ապա կարող են մոտենալ ու ցանկացած պահի փոխել իրենց սպասարկող բանկը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում