ԱՄՆ-ն պատժամիջոցներն ուժեղացնում է Իրանի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել չինական, էմիրաթական ընկերությունների ցանցի նկատմամբ, որոնց մեղադրում է իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների արևելյան Ասիա վաճառքում օգնելու մեջ, գրում է Reuters-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ անհատների և կազմակերպությունների ցանցն օգտագործել է Պարսից ծոցի ֆրոնտային ընկերությունները՝ հեշտացնելու իրանական ընկերություններից Չինաստան և Արևելյան Ասիայի այլ երկրներ հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ ապրանքների առաքումն ու վաճառքը:
Նշվում է, որ Վաշինգտոնն ավելի ու ավելի է ճնշում չինական ընկերություններին՝ կապված իրանական նավթաքիմիական արտադրանքի արտահանման հետ, քանի որ միջուկային պայմանագրի իրականացման հեռանկարները նվազում են։