Ռուսական ստորաբաժանումները հավանաբար վերակազմավորվում են. բրիտանական հետախուզությունը տվյալներ է հրապարակել
Դոնբասում մարտերի դադար է եղել. ռուսական զորքերը վերակազմավորվում են անցյալ շաբաթվա հարձակումից հետո։ Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Դոնեցկի ճակատային գծի երկայնքով շարունակվում էին ծանր հրետակոծությունները, սակայն Ռուսաստանը քիչ առաջընթաց է գրանցել:
«Ռուսական ստորաբաժանումները, որոնք մասնակցել են նախորդ շաբաթ հարձակմանը, այժմ, հավանաբար, վերակազմավորվում են»,- նշել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ բրիտանական հետախուզության տվյալներով՝ Լուգանսկի շրջանի գրեթե ողջ տարածքը գրավելուց հետո ռուսական զորքերը կփորձեն իրենց վերահսկողության տակ առնել Դոնեցկի շրջանը և քաղաքները հողին կհավասարեցնի հրետանին։