«Ձեր զրույցը շաքարով կտրեմ». Ալեն Սիմոնյանը քվորում ապահովելու համար 2-րդ անգամ գրանցում իրականացրեց (լուսանկարներ)
Ազգային ժողովում այս պահին ընթանում է հերթական նիստը։ Այն վարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս փորձեց լռեցնել պատգամավորներին ու ազդարարել նիստի մեկնարկը։
«Ձեր զրույցն ընդհատեմ կամ շաքարով կտրեմ։ Նիստը սկսված է։ Խնդրում եմ տեղադրել քարտերն ու նախապատրաստվել գրանցման»,- նշեց Սիմոնյանը։
Սկզբում գրանցվեց 53 պատգամավոր, ինչը չապահովեց քվորում։ Սիմոնյանն ասաց, որ ևս երկու պատգամավորի գրանցում չի հաշվառվել, ուստի նորից պետք է գրանցում անեն։

«Եկեք նորից գրանցվենք, որպեսզի ավելորդ հարց չլինի»,- նշեց Սիմոնյանը։
Երկրորդ փորձի արդյունքում գրանցվեց 54 պատգամավոր, այդպիսով ապահովելով քվորում։
