ՔՊ նոր պատգամավորը Շիրակի նախկին մարզպետն է․ նա երդվեց բարեխղճորեն կատարել պարտավորությունները
Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավորների մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին թիվ 8 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Հակոբի Սարուխանյանին։
Սարուխանյանը, համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, երդվեց բարեխղճորեն կատարել պարտավորությունները։
Հիշեցնենք, որ Սարուխանյանը եղել է Շիրակի մարզպետ: