Հայաստանի հետ սահմանազատման գործընթաց սկսելն ինքնին արդեն լավ քայլ է. Բայրամով
«Սահմանների սահմանազատման գործընթացը երկար է տևում։ Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ դրան հասնելը հեշտ չի լինի։ Սակայն գործընթացն սկսելն ինքնին արդեն լավ քայլ է»։
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող հարցին։
Արտգործնախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։