Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)
Հասարակություն

Ասպրամ Կրպեյանը 2 օր եղել է Սյունիքում և Արցախում. նա մանրամասներ է հայտնել այցից (լուսանկար)

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սույն թվականի հուլիսի 4-5-ը այցով գտնվել է Արցախի և Սյունիքի տարբեր բնակավայրերում:

«Առաջին կանգառը Գորիս քաղաքն էր, որտեղ կարճ, բայց հետաքրիր հանդիպում ունեցա ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի՝ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակում, Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ և Հայաստանի պատանեկան միության հետ համագործակցությամբ երկշաբաթյա պատանեկան ճամբարի մասնակիցների հետ:

Հաջորդ կանգառն Աղավնոն էր, որտեղ մեզ դիմավորեց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։ Քննարկեցինք համայնքին սպառնացող անվտանգային մի շարք հարցեր, տեղեկացա վերջին շրջանում Բերձորի շուրջ ծավալվող հակահայ զարգացումներին: Վերահաստատեցինք մեր վճռականությունը՝ շարունակելու Բերձորի, Աղավնոյի և թշնամու օկուպացրած բոլոր մյուս հայկական տարածքների համար մղվող ՍՐԲԱԶԱՆ պայքարը:

Հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրը, արդեն Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում էի: Խորհրդանշական էր ՀՀ Սահմանադրության օրը գտնվել Նռնաձորում՝ մի վայրում, որտեղ Մայր օրենքի կոպտագույն ոտնահարմամբ գոյութենական սպառնալիք է ստեղծվել հայ բնակչության համար։

Նռնաձորում այժմ բնակվում են նաև 1991 թ․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանից «Օղակ» պետական-ահաբեկչական գործողության հետևանքով բռնագաղթի ենթարկված հայեր և նրանց՝ արդեն Նռնաձորում ծնված սերունդները։ Նրանք այսօր կանգնած են կրկնակի բռնագաղթի սպառնալիքի առաջ։

Աղավնոն, Նռնաձորը և դավադիր պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած մյուս բնակավայերը պիտի լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Այնտեղ ապրող արժանապատիվ հայերն ամեն օր գործով են ապացուցում իրենց նվիրումն առ ՀԱՅՐԵՆԻՔ:

Չափազանց կարևորում եմ մարզային այցերն ու սիրելի հայրենակիցներիս հետ հանդիպումները: «Դիմադրություն» շարժման հաջորդ փուլի անկյունաքարային ուղղություններից մեկն էլ հենց ապակենտրոն ու թիրախային պայքարն է: Պայքարի մանդատ ստացածներիս՝ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատագամավորներիս, ամենակարևոր առաքելությունն է լինել մեր հայրենակիցների կողքին՝ նրանց ձայնը լսելի դարձնելու և իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար:

Հայաստանն ու Արցախն օկուպացրած հակաՀայաաստանի հակահայ, հայասպան ներքին և արտաքին քաղաքականության պայմաններում #դիմադրություն-ը պետք է մտնի յուրաքանչյուր տուն, ընտանիք ու համայնք:

Սա՛ է հակաՀայաստան-ին հաղթելու միակ միջոցը: Միասնաբա՛ր ենք կերտելու մեր բոլորի երազանքների Հավերժական Հայաստանը:

Ձեր`
Ասպրամ»: