Սահմանազատման գործընթացը երկար է տևում, դրան հասնելը հեշտ չէ․ Բայրամով
Սահմանների սահմանազատման գործընթացը երկար է տևում։ Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ դրան հասնելը հեշտ չի լինի։ Սակայն գործընթացն սկսելն ինքնին արդեն լավ քայլ է:
Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որը նա արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Արտգործնախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ։