Ռուսաստանի հետ բանակցություններից Ուկրաինայի հրաժարվելու պատճառը արևմտյան երկրների ռազմական աջակցությունն է. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններից Ուկրաինայի հրաժարվելու պատճառն արևմտյան երկրների ռազմական աջակցությունն է։
Լավրովը նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Ինդոնեզիայում G20-ի երկրների նախարարների հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հաստատվել է Կիևի ռեժիմի ռազմատենչ հավակնություններին Արևմուտքի կողմից հետագա աջակցության անընդունելիության վերաբերյալ, ինչը խթանում է Ուկրաինայի իշխանություններին հետ կանգնել նախկինում ձեռք բերված խաղաղության համաձայնագրերից»,- ասել է ռուս նախարարը։