Պատերազմից անմիջապես հետո մենք Հայաստանին առաջարկեցինք աշխատել «խաղաղության պայմանագրի» վրա․ Ադրբեջանի ԱԳ նախարար
Հետկոնֆլիկտային շրջանը մեծ հնարավորություններ է ստեղծում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի խաղաղապահ ջանքերը հետկոնֆլիկտային փուլում» «Դիվանագիտության շաբաթվա» բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է աշխատել խաղաղության պայմանագրի վրա։
«Պաշտոնական Բաքուն Երևանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները և վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- ասել է նախարար Բայրամովը։
Գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ 2020թ․-ին 30 տարվա «օկուպացիայից» հետո «ազատագրվել» են «ադրբեջանական» հողերը և ընդգծել, որ Ադրբեջանը պետք է նայի ապագային, չմոռանա իր պատմությունը և բացահայտ խոսի «կատարված հանցագործությունների» մասին։