Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Պարտված իշխանությանը դեմ չմիավորվելը, պատճառ բերելով «նախկիններ» անվանումը, ընդամենը քաոզչության հետևանք, ինքնաարդարացման ձև է, անձնական շահ, բայց ոչ երբեք՝ սկզբունքների և ազգային արժանապատվության. Իշխանյան

Հայ հասարակությունը, այդ թվում՝ շատ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեմքի խելոք, մտահոգ, համոզված արտահայտությամբ բացատրում են, թե ինչու 2020թ․ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ պարտությունից հետո ժողովուրդը չմիավորվեց և չհեռացրեց պարտության պատասխանատու իշխանությանը։ Կարելի է պնդել, որ նրանց միակ փաստարկն այն է, որ և «Հայրենիքի փրկության», և «Դիմադրության» շարժումները գլխավորում էին նախկինները․ «Ա՛յ, եթե նոր քաղաքական ուժեր լինեին․․․ նախկիններն իրենց ներկայությամբ խանգարում են նոր ուժերի ի հայտ գալուն, և այլն»։ Առաջին հայացքից թվում է, թե փաստարկները տրամաբանական են։ Բայց փորձենք հետհայացք նետել անկախ Հայաստանի ողջ քաղաքական կյանքին։

1988թ․ սկսված արցախյան շարժումը կարճ ժամանակ անց վերածվեց հակաիշխանականի։ Խորհրդային Հայաստանի ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը դարձավ թշնամի։ Նրան հատկապես չներվեց «Ես ձեզ որտեղից Ղարաբաղ տամ, Ղարաբաղը ջեբս չի, որ տամ» արտահայտությունը։ Հասարակական ճնշումն այն աստիճան դարձավ, որ Մոսկվան ստիպված նրան փոխարինեց։ 1990թ․ իշխանափոխությունն ուղեկցվեց հակակոմունիստական, անհանդուրժողական կարգախոսներով, ելույթներով։ Որքանո՞վ էին այս մեղադրանքներն արդարացված։ Ինքս ձեռնպահ կմնամ գնահատականներից։

Եվ ո՞վ կսպասեր, որ պաշտոնաթողությունից ուղիղ 10 տարի անց Կարեն Դեմիրճյանը հերոսի կերպարանքով կվերադառնար քաղաքական ասպարեզ։ 1998թ․ նախագահական նախընտրական քարոզարշավին ժողովուրդն իրեն կորցրած ոչխարներ էր մորթում Կարեն Դեմիրճյանի ոտքերի տակ, երկրպագում նրան։

Ինչևէ, անցավ ևս 10 տարի։ Հիշեցնեմ, որ 1998թ․ համատարած ատելություն կար Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ։ Բոլորը հիշում էին մութ ու ցուրտ տարիները, սեփականաշնորհման անվան տակ հանրային ունեցվածքի թալանը, չբացահայտված բազմաթիվ սպանությունները, կեղծված ընտրությունները, Արցախի հարցում նրա պարտվողականությունը և այլն։ Ինչպես Կարեն Դեմիրճյանի դեպքում, իմ նպատակը չէ՝ քննարկել, թե վերը նշվածներից որոնք էին իրական կամ ոչ։

Եվ ո՞վ կսպասեր, որ պաշտոնանկությունից 10 տարի անց, ինչպես Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհայտնվեր թիվ մեկ ընդդիմադիր նախագահի թեկնածուի կարգավիճակում։

Երկու դեպքերում, կարծում եմ՝ պատճառները տարբեր են։ Կարեն Դեմիրճյանի պարագայում, կարծում եմ՝ գործեց կարոտախտի ախտանիշը։ Մարդիկ հիշեցին ԽՍՀՄ տարիների անվտանգ, անհոգ, կենսական առնվազն նվազագույն բավարարվածությունը և միամտաբար մտածեցին, որ Կարեն Դեմիրճյանի վերադարձով կվերադառնա նաև իրենց նախկին կյանքը։

Լևոն Տեր-Պետրոսյանի պարագան այլ էր։ 1998թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, բայց ոչ՝ քաղաքականությունից։ Շարունակեցին գործել նրան նվիրված ՀՀՇ կուսակցությունը, լրատվամիջոցները։ Չնայած դժվարություններին, վերջինները հետևողականորեն քարոզչություն էին տանում Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին և սպասում հարմար պահի։

Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, իմ տպավորությամբ՝ Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ․ ոչ միայն հեռացավ իշխանությունից, այլև քաղաքականությունից։

Հիշեցնեմ, որ նա չանդամակցեց, կամ չհիմնեց կուսակցություն, որևէ լրատվամիջոց, միայն ժամանակ առ ժամանակ որևէ լրատվամիջոցի հարցազրույց էր տալիս։ Իսկ նրա դեմ գործում էր ողջ ընդդիմադիր դաշտն իր գործիչներով և լրատվամիջոցներով՝ էլ «Պոպլովոկ», էլ «Գույք՝ պարտքի դիմաց», էլ «Մարտի 1», էլ կոռուպցիա և այլն։ Եվ այս ամենին ոչ միայն պատասխաններ չէին տրվում, այլև հօգուտ Ռոբերտ Քոչարյանի քարոզչություն չէր իրականացվում։

Ինչպես Կարեն Դեմիրճյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքերում, ինքս ձեռնպահ կմնամ վերոնշյալ մեղադրանքների մասով կարծիք հայտնելուց։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը նույնպես պաշտոնաթողությունից հետո մնար քաղաքականության մեջ, և եթե Հայաստանում չփոխվեր Սահմանադրությունը, արդյոք հնարավո՞ր չէր, որ ինչպես Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի անց մեծ շուքով վերադառնար և լիներ ընդդիմադիր նախագահի թիվ մեկ թեկնածուն։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն միայն այն ժամանակ, երբ քաղաքականությունը սկսեց զբաղվել նրանով։ Եվ կարելի է պնդել, որ կարճ ժամանակում նա դարձավ թիվ մեկ ընդդիմադիր գործիչը։ Եվ դեռ հարց է, թե եթե 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններն անցնեին ազատ և արդար, ով կհաղթեր։

Ինչ եմ ուզում ասել վերոգրյալով։ Հիշեցնեմ հիտլերյան Գերմանիայի ֆաշիստական գաղափարախոսության թիվ մեկ քարոզիչ Յոզեֆ Գեբելսի հայտնի խոսքերը․ «Մենք մեր հույսը դնում ենք ժողովրդի կարճ հիշողության վրա»։ Այսինքն, ասել կուզեմ, որ ինչպես ողջ աշխարհում, առավել ևս՝ Հայաստանում, ժողովուրդը հետևում է ոչ թե, կամ ոչ այնքան ինչ-ինչ արժեքների, այլ պարզունակ քարոզչությանը։ Իսկ ինչո՞ւ հատկապես Հայաստանում, քանի որ մեր հասարակությունն ընդհանրապես զուրկ է արժեքային համակարգից, հիմնականում նյութապաշտ է և անկիրթ և նախանձ։

Բայց վերադառնանք հոդվածի սկզբին։ Վերոգրյալով ներկայացրեցի, որ պարտված իշխանությանը դեմ չմիավորվելը, պատճառ բերելով «նախկիններ» անվանումը, ընդամենը քաոզչության հետևանք, ինքնաարդարացման ձև է, անձնական շահ, բայց ոչ երբեք՝ սկզբունքների և ազգային արժանապատվության։

Եթե այս ամենին գումարենք Կարեն Վրթանեսյանի հետևյալ միտքը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում․ «Երբ ասում են՝ նախկինները չլինեն, որ մասնակցենք, հարց է առաջանում։ Ավետիք Չալաբյանը նախկին չէր, նոր մարդ էր, ինչո՞ւ նրան չհետևեցիք։ Այսօր նա կալանավորված է, ո՞ւր եք։ Բոլորը բարձր են գնահատում Արման Թաթոյանին։ Երբ Արման Թաթոյանը հրավիրեց հանդիպման, դրան մասնակցեցին շուրջ 100 մարդ»։