Թուրքիան ու Իսրայելը 71 տարի անց 1-ին անգամ կկնքեն ավիացիոն համաձայնագիր
Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով, տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ձեռք բերվելիք պայմանավորվածության համաձայն իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքները դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողները չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։