Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանք է կիրառել «Երկիր մեդիա» հեռուստատեսության նկատմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է «Հուսաբեր» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ Այս մասին տեղեկացրին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

«Այսօր, հուլիսի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթի եզրափակիչ փուլ) վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՀՈՒՍԱԲԵՐ» Ընկերության «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և Հանձնաժողովի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշումով ամրագրված՝ արգելված ժամանակահատվածում «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի ընթացքում համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, ինչպես նաև գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդման հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ընկերությունն իր ներկայացրած գրավոր պարզաբանման ժամանակ նշել է, որ արձանագրության մեջ նշված խախտումները, այն է՝ հայհոյանք, հնչել են «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի ուղիղ հեռարձակում իրականացնելու ժամանակ։ Տեղում աշխատող լրագրողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կանխել, կամ առավել ևս զգուշացնել իրավախախտման հեղինակին, արարքի անթույլատրելիության մասին։ Միաժամանակ նշելով, որ հայցում է Հանձնաժողովի ներողամտությունն իրենց կամքից անկախ նշված դիպվածի համար։

Նշենք, որ «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրով ցուցադրվել է նաև ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմը պարունակում է համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, մասնավորապես՝ ծաղր Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեական հավատքի խորհրդանիշ խաչի, Հիսուսի կերպարի նկատմամբ։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերը՝ արձանագրում է, որ Հեռարձակողի «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից «բողոքի ակցիաները Երևանում և մարզերում շարունակվում են» խորագրով ուղիղ միացումը պարունակում է հայհոյախոսություն, իսկ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի մեջ առկա է համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր:

Այսպիսով, Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում, որը համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներին և Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշման Հավելվածի կետերին, որոնք հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ: