Թուրքիայում հայկական եկեղեցին նախ վերածվել է բանտի, ապա՝ մզկիթի
Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։