Հայտնի է, թե երբ Մեծ Բրիտանիան կունենա նոր վարչապետ
Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը մտադիր է նոր վարչապետ ընտրել մինչև վաղ աշնանը։ Financial Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են բրիտանական խորհրդարանի անդամները։
Նշվում է, որ վարչապետի ընտրությունը նախատեսվում է անցկացնել, երբ Համայնքների պալատը վերադառնա ամառային արձակուրդներից, այն է՝ սեպտեմբերի սկզբին։
Ընտրությունները կանցկացվեն երկու փուլով: Կհայտարարվի մրցույթ, որով խորհրդարանի պահպանողական անդամները կընտրեն վարչապետի պաշտոնի երկու հիմնական հավակնորդներին: