Ճապոնիայի նախկին վարչապետը մահափորձից հետո անգիտակից վիճակում է
Ոստիկանության տվյալներով՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահափորձից հետո սկզբում գիտակցության մեջ է եղել՝ արձագանքելով կատարվածին: Այս մասին հայտնում է NHK-ն։
Ըստ ականատեսների՝ երկու կրակոց է եղել: Աբեն ընկել է երկրորդից հետո։ Հարձակվողը կրակել է թիկունքից:
Ոստիկանությունը հայտնել է, որ Աբեն վիրավորվելուց անմիջապես հետո ուշագնաց է եղել, բայց հետո տեղափոխման ընթացքում նրա վիճակը ծանր է դարձել:
Սինձո Աբեն այժմ գտնվում է Նարա քաղաքի համալսարանական հիվանդանոցում: