Ոստիկանությունը կրկին դառնում է նախարարություն, միայն թե այլևս Վանո Սիրադեղյանը չկա. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Նախկինին վերադարձ չի լինելու կոչերով իշխանության եկածները որոշել են հետ բերել 90–ականների ողջ պերճանքն ու թշվառությունը: Ոստիկանությունը կրկին դառնում է նախարարություն, միայն թե այլևս Վանո Սիրադեղյանը չկա:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` խորհրդարանական նիստերի դահլիճում առաջիկա օրերին տեղի կունենան լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: