Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանք
Մամուլ

Ռուսական տարբերակում ճանապարհը պետք է անցներ Լաչինի միջանցքի միջով, հայկականում՝ երկայնքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»։ Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նա շեշտեց՝ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաև Ստեփանակերտը, ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին Արցախի նախագահը նախընտրեց չբարձրաձայնել:

Բանն այն է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հայկական եւ ռուսական տարբերակներում այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ էականորեն տարբեր ձեւակերպումներ են տրված։ Հայկական տարբերակում՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի: Ընդգծենք՝ երկայնքով։ Մինչդեռ ռուսական տարբերակը նախատեսում է, որ ճանապարհը պետք է անցնի Լաչինի միջով։ Արցախում կարծում են, որ վերջին տարբերակի իրագործման պարագայում Բերձորի և Աղավնոյի հարց չէր առաջանա, հայկական կողմն ադրբեջանական ճնշումների ներքո է նման թարգմանություն արել, ինչի հետեւանքով էլ ունենալու ենք, այն, ինչ ունենալու ենք։ Մինչդեռ ԱՀ իշխանություններն այս հարցով տեւական քննարկումներ են արել եւ կարծում են, որ ընտրված տարբերակը լավագույնն է, բխում է մեր շահերից, եւ ՌԴ-ն ներկայացված 2` ադրբեջանական և հայկական տարբերակներից որոշում է կայացրել հօգուտ հայկականի։ Հիշեցնենք, որ 
Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։ Իսկ ավարտը նշանակված է 2023-ի վերջին:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն եւ Սուսը։ Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանն ի պաշտոնե մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է ճանապարհի հարցը։ Ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տարընթերցումների խնդիր կա․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է նախագծվի այն երթուղու նախագիծը, որը պետք է անցնի Լաչինի միջանցքով, ռուսերեն տարբերակում հստակ գրված է «պո լաչինսկոմու կարիդորու», հայերեն տարբերակում թարգմանված է Լաչինի միջանցքի երկայնքով։

Առաջին հայացքից գուցե թվա, թե հոմանիշների գործածություն է, բայց «երկայնքով» բառը նույն հայտարարության մեջ գործածվում է, երբ ասվում է, որ հակամարտող կողմերը կանգ են առնում, եւ այդ կողմերի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահ ուժերը։ Այսինքն՝ եթե այդ հայտարարությունը կազմելիս նշածս 2 բառերը տարբերություն չունենային, չէին օգտագործի տարբեր հանգամանքներում։ Հիմա մենք ասում ենք՝ այ ձեր ցավը տանեմ, Լաչինի միջանցքը միայն այդ ճանապարհը չէ, դա 5 կիլոմետր լայնություն եւ իրավական կարգավիճակ ունեցող ճանապարհ է, որի միջով պետք է անցներ երթուղին։ Եթե այդպես լիներ, Բերձորի հարցը չէր առաջանա»: Հակոբյանն ասաց, որ ԱԽ նիստում իրենք արտահայտել են իրենց տեսակետը, սակայն ձայնի իրավունք չեն ունեցել, նիստին ներկա են եղել հրավիրյալի կարգավիճակում, իրենց պարզաբանել են, որ ընտրված տարբերակը լավագույնն է։ Մինչդեռ, ընդդիմադիր գործչի կարծիքով, նման փոփոխությունը ձեռնտու է Ադրբեջանին․ «Սա ադրբեջանական օպերացիա է, որին տրվել է հայկական կողմը, որովհետեւ այդ պարագայում նույն հայտարարությամբ ամրագրված «միջանցք» հասկացությունն այլեւս դադարում է գործելուց»։

«Մեզ համար շատ ավելի հարմար կլիներ գործող ճանապարհը, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կողմերի փոխհամաձայնությամբ մենք պետք է այն փոխենք»,- ասում է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, որը կուսակցության նախագահի հետ օրերս եղել է Արցախում, հանդիպել Արայիկ Հարությունյանի ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ «Նոր ճանապարհը, որը մեզ ներկայացրին և՛ ԱԽ քարտուղարը, և՛ ԱՀ նախագահը, հետևյալն էր` այն անցնում է ավելի հարավ և այն տարածքներով, որը խորհրդային շրջանի քարտեզներով էր անցնում։ Գիտեք՝ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը կցվեց Ադրբեջանին։ Բայց այդ ժամանակ նրա սահմանները բնական սահմաններ էին, եւ մինչեւ 29 թվականի քարտեզները այդ 6-7 կիլոմետրը, որ հիմա ասում են՝ անցնում է Ադրբեջանի տարածքով, 29 թ․ քարտեզներով եղել է Լեռնային Ղարաբաղ։ Դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ այդ քարտեզները ցույց են տվել հանրությանը, որով ակնհայտ էր, որ Հայաստանը եւ Արցախն ունեցել են ուղղակի սահման, հիմա այդ 6-7 կիլոմետրն անցնելու է հենց այդ տարածքներով, որոնք մինչեւ 29 թվականը համարվել են ԼՂԻՄ։ Ընտրվել է այդպիսի տարբերակ, որը բանակցությունների համար հիմք է բացում, որովհետեւ, գիտեք, վերջերս շատ է շահարկվում այն հարցը, որ սա ԼՂԻՄ տարածքում եղել է, թե չի եղել: Նույն վարչապետն էր հայտարարում՝ այսինչը եղել է, չի եղել։ Հիմա եթե մենք ելնում ենք այդ տրամաբանությունից (ինչը, իհարկե, ինձ համար այնքան էլ ընդունելի չէ), մինչև 29 թվականը՝ ստալինյան «ազգային» քաղաքականության վերափոխումը, ինքն արդեն եղել է մեր բնական սահմանը Հայաստանի եւ Արցախի  միջեւ։ Եթե խոսում են լավագույն, դրական տարբերակի մասին, ապա սա կարող եմ ասել»,- ասաց Դիլբարյանը՝ ընդգծելով, որ այս դեպքում կոմունիկացիաների՝ գազի, էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի կայանների կառուցման խնդիր է առաջանալու, ինչն ԱՀ իշխանությունները հանձն են առել լուծել:

«Կա նաեւ բնակավայրերի խնդիր, ճանապարհն անցնում է Շուշիի շրջանին հարակից գյուղերի մոտով, եւ տեղի բնակիչները, բնականաբար, եւս պետք է ճանապարհի հետ կապ ունենան, եւ ամենակարևորը՝ որ մենք կարողանանք պահել Աղավնոն, փորձենք հասկանալ, թե Բերձորի բնակիչներին կարողանո՞ւմ ենք վերադարձնել, թե՞ ոչ, որովհետեւ մենք, փաստորեն, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գործ ունենք մի կետի հետ, որ ՄԱԿ-ի հանձնակատարի միջնորդությամբ պետք է տեղի ունենա երկկողմանի փախստականների վերադարձ»։ Իսկ որքանո՞վ է հիմնավոր, որ ընտրված տարբերակը լավագույնն է, հակառակ պնդումներ էլ կան։

«Ես չեմ կարող ասել՝ ինչքանով է հիմնավոր կամ անհիմն, բայց կարող եմ ասել, որ կողմերի միջեւ կա չարաբաստիկ մի հայտարարություն, որով պահանջում են միջանցքային տրամաբանությունը փոխել այդ կերպ։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ փորձած թանը հարմար է։ Իսկ Ադրբեջանի առաջարկած տարբերակը սոսկալի էր եւ եղանակային առումով: Իհարկե, այս ճանապարհն էլ կունենա բարդություն, տարածքը լեռնային է, բայց իրենք ահռելի միջոցներ են ներդնում, որ հարմար լինի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: