Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Մշակույթ

«Կերպարը ես խաղում եմ, իսկ կյանքում առանձին մարդ եմ»․ սիրված դերասան Արթուր Հակոբյանը 60 տարեկան է (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր սիրված դերասան Արթուր Հակոբյանի ծննդյան օրն է։

Դերասանաին շատերը հիշում են հայտնի «Վերվարածները» հեռուստասերիալից, որտեղ Արթուր Հակոբյանը մարմնավորում է  Արբի քեռուն։

Կենսագրական տվյալներ

Արթուր Հակոբյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 8-ին Գյումրի քաղաքում։ Սովորել է Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1979 թվականին։ Ուսումը շարունակել է Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում, այնուհետև աշխատել է այդ թատրոնում։ 1989 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։

Արթուր Հակոբյանի ընտանիքում բոլորը սիրել են արվեստը, սակայն հայրն ի սկզբանե դեմ էր դերասան դառնալու նրա որոշմանը։ Նա ոչ մի անգամ չի գնացել որդուն բեմում տեսնելու՝ ասելով՝ «Դու ի՞նչ դերասան, դերասան կոչվելու իրավունք ունեն Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզե Մկրտչյանը․․․»

Ավելի ուշ Արթուրի մայրը սկսել է աշխատել թատրոնում, և նա ևս ընդունվել է աշխատանքի՝ որպես բեմի բանվոր, քանի որ, ինչպես ինքն է ասում։

 

 

Գործունեություն

Արթուր Հակոբյանը խաղացել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում և Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Աշխատել է նաև մի քանի հեռուստաընկերությունների հետ, այդ թվում՝ Շանթ ՀԸ, Արմենիա TV, Հայաստանի hանրային hեռուստաընկերություն, Հայկական երկրորդ հեռուստաալիք։

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում։

Դերասանը կերտել է բազմաթիվ դերեր․ Ր․ Շարտի «Կնոջս անունը Մորիս է» ստեղծագործությունում հանդես է եկել Ժորժի կերպարով, Խ․ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» աշխատանքում՝ գյուղացի հավավաճառի կերպարով, Լևոն Շանթի «Կայսրը» ստեղծագործությունում՝ Վասիլի կերպարով, Հ․ Թումանյանի «Տերն ու ծառան» աշխատանքում՝ Սարոյի կերպարով և այլն։ Նկարահանվել է հեռուստասերիալներում, տարբեր նախագծերում և ֆիլմերում՝ «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղրը», «Նախաճաշ երկուսի համար», «Վերվարածներն ընտանիքում» և այլն․․․

Ֆեյսբուքյան իր էջում հիշատակելով ծննդյան օրվա մասին, Արթուր Հակոբյանը գրել է․

Արդեն վաթսո՞ւն

Էդ երբ անցավ էդպես վռազ,

Ապրել եմ էլի մեկից ավել, մեկից պակաս։

Չեմ հավատում ... Արդեն վաթսուն...

Մի քիչ հարցեր ունեմ Աստծուն

Տո դու ով ես,որ հարցեր տաս

Ապրել ես էլի, մեկից ավել մեկից պակաս...

 

Մի առիթով դերասանին հարցրել են՝ միշտ ծիծաղկոտ, հումորային ու ուրախ դերեր է խաղում, իրականում արդյոք նա այդպիսի՞ն է։ Վերջինս արձագանքել է․ «Ես զարմանում եմ այն դերասանների վրա, որոնք ինչպես էկրանին են, նույն կերպ կյանքում են։ Կերպարը ես խաղում եմ, իսկ կյանքում ես առանձին մարդ եմ»։

 

 Նա նաև ասել է, որ ցանկաում է « որևէ տրագիկոմեդիայում խաղալ»․․․

NEWSPRESS.am-ի անձնակազմը շնորհավորում է սիրված դերասանին՝ ծննդյան օրվա առիթով ու մաղթում նրան քաջառողջություն, հաջողություններ, ինչպես ընտանիքում, այնպես էլ բեմում․․․ և իհարկե՛, թող իրականանա Արթուր Հակոբյանի ցանկությունն ու նա հանդես գա նոր դերով․․․

Ներկայացնում ենք նաև Արթուր Հակոբյանի  հետ արված հարցազրույցներից մեկը, որտեղ նա անդրադարձել է նաև ներքաղաքական ու սահմանային իրավիճակին։